Օրիգինալ նվերներ ընտրելը ինքնին պատասխանատու և բարդ գործ է: Ծննդյան նվերը առավել ևս պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ այն պետք է ընդգծի հոբելյարի անհատականությունը և ձեր վերաբերմունքը իր նկատմամբ, միևնույն ժամանակ լինի մատչելի, օգտակար և խորհրդանշական նվեր: Այս բարդ գործում ձեզ կօգնի DifGif.am նվերների խանութի խորհրդատուն: Մեկ ընդհանուր խորհուրդ նվեր ընտրելու հարցում. անկախ նրանից, թե ում համար եք նվեր ընտրում կամ ինչ առիթով, հրաժարվեք տարածված և շաբլոն նվերներից: Այդպիսի նվերներ ընտրում են նրանք, ովքեր ժամանակ և էներգիա չեն ներդնում օրիգինալ և անհատական նվեր ընտրելու համար: Իսկ նվերի հասցեատերը դա անկասկած կնկատի և կարծիք կկազմի ձեր մասին:
Նվեր ընտրելու համար նախևառաջ պետք է հստակեցնել, թե ում համար է այն.
Ծննդյան նվերներ տղամարդկանց համար
Ընդհանուր առմամբ տղամարդիկ նախընտրում են պրակտիկ և օգտակար նվերներ: Այդ պատճառով նախքան նվեր ընտրելը պետք է հաշվի առնել նրա նախասիրությունները, բնավորությունը և մասնագիտությունը: Մենք հատուկ ձեզ համար առանձնացրել ենք օրիգինալ նվերներ տղամարդկանց համար:
Փորձենք յուրաքանչյուրի խմբի համար առանձնացնել առաջարկները.
Ինչ նվիրել ընկերոջը ծննդյան առթիվ
Այստեղ ամենակարևորը նվերի միջոցով արտահայատեք ձեր սերը նրա նկատմամբ: Նվերի արժեքը բացարձակ էական չէ: Ահա մի քանի ծննդյան նվերի օրինակ ընկերոջ համար.
- Անլար ականջակալներ
- Անվանական գրիչներ, իսկ տուփի վրա կարող ենք փորագրել ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ կամ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
- Անվանական ծխախոտ, որտեղ յուրաքանչյուր գլանակի վրա ձեր սրտի խոսքն է գրված
Ինչ նվիրել ամուսնուն ծննդյան օրը
Ամուսնու համար նվեր ընտրելը բավականին հեշտ է, քանի որ նրան ճանաչում եք բոլորից լավ և գիտեք ինչ է նրան հարկավոր: Ամուսնու համար մենք առաջարում ենք ահա այս նվերները.
- Իր անունով դրամապանակ
- Ձեր նկարներով կուբիկ տրանսֆորմեր, որը պտտելով տարբեր նկարներ են առաջանում
- Անվանական գրիչ և նոթատետր, տուփով (կոմպլեկտ)
Ինչ նվիրել հայրիկին ծննդյան օրվա կապակցությամբ
Ավտոմեքենա՞ ? իհարկե ամենալավ նվերը կլինի?, բայց եթե այդքան գումար չունեք, ապա մենք առաջարկում ենք.
- Մեքենայի համարներով կախազարդ
- Կրեատիվ կրակայրիչներ պտուտակահանի, շին. գործիքների կամ զենքի տեսքով
- Բազմաֆունկցիոնալ գրիչ, որի վրա կա երկու հատ պտուտակահան, հարթաչափ, քանոն
Ծննդյան նվերներ կանանց և աղջիկների համար
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բավականին նրբանկատ են: Այդ պատճառով հարկավոր է շատ ուշադիր լինել նվերի ընտրության հարցում: Նրանք կարևորում են նվերի կրեատիվությունը և օրիգինալությունը: Այստեղ առանձնացրել ենք կրեատիվ նվերներ աղջիկների համար:
Ինչ նվիրել ընկերուհուն ծննդյան օրվա առթիվ
Սա լավ հնարավորություն է ցուցադրելու ձեր ռոմանտիկ լինելը, որը աղջիկները շատ են սիրում: Ամենակրեատիվ նվերներից մենք առանձնացրել ենք երեքը.
- Քաղցր նվեր՝ Շոկոլադ-գլուխկոտրուկ, որն իրենից ներկայացնում է տառեր, իսկ ձեր ընկերուհին պետք է գուշակի, թե ինչ միտք է թաքնված: Որից հետո միասին կարող եք վայելել այդ համեղ շոկոլադը
- Անվանական գիրք, որտեղ գրված կլինի նրա անունը, կամ ձեր անվանատառերը, իսկ կազմի վրա նրա նկարը
- Ռոմանտիկ ընթրիք, իսկ թե որտե՞ղ, տարբերակները շատ են
Ինչ նվիրել մայրիկին ծնունդին
Մայրիկին ցանկալի է նվիրել այնպիսի նվեր, որը կթեթևացնի առանց այդ էլ նրա ծանր գործը: Կարող է լինել խոհանոցային որևե իր, կամ հագուստ: Իսկ եթե ցանկանում եք գնել ավելի օրիգինալ նվեր, ապա մենք այդ հարցում ձեզ կօգնենք:
Ինչպես արդեն նշել էինք, հրաժարվեք շաբլոն նվերներից, ինչպիսին թանկարժեք և շուտ թառամող ծաղիկներն են. Այո, մենք գիտենք, որ կանայք սիրում են ծաղիկներ և հատուկ նրանց համար առաջարկում ենք.
- Ձեռագործ ծաղկային կոմպոզիցիաներ ուլունքներով , որոնք կհիացնեն ձեր մայրիկին երկար տարիներ
- Գեղեցիկ նկարի շրջանակ կակաչներով, որի ներքևում կարող ենք փորագրել «Շնորհավոր ծնունդդ մամ ջան»
- Իսկ եթե նա սիրում է գիրք կարդալ, ապա մեզ մոտ կարող եք պատվիրել գիրք օնլայն
Ինչ նվիրել երեխային ծննդյան օրը կամ ամանորին
Եթե դուք կարդում եք այս նյութը, ապա վստահաբար ցանկանում եք երեխային նվիրել տարբերվող և հետաքրքիր նվեր: Սովորաբար նվիրում են հեռակառավարվող մեքենա կամ տիկնիկ, բայց մենք նորից հրաժարվում ենք ստանդարտ մտածելակերպից՝ առաջարկելով զարգացնող և աշխարհայացքը ընդլայնող նվերներ.
- Հայկական արտադրության քարից Տուֆ-Տուֆիկ, լեգո տնակ, իր նախագծով և անհրաժեշտ շինարարական նյութերով ?
- Ռուբիկ կուբիկ իր նկարներով, խելացի և հետաքրքիր խաղալիք, միևնույն ժամանակ շատ մատչելի
- Իր անունով գրիչ, քանոն, կամ հեծանիվի գեղեցիկ աքսեսուարներ, եթե իհարկե հեծանիվ ունի
Ինչպես ճիշտ ընտրել և հանձնել նվերներ
Դե ինչ, հաշվի առնելով մեր տարիների փորձը և բազմաթիվ հաճախորդների նախասիրությունները՝ փորձեցինք ձեզ ներկայացնել, թե ի՞նչ կարելի է նվիրել ծննդյան օրվա առթիվ: Սակայն ընտրությունը ձերն է: Եթե չգտաք ձեզ հետաքրքրող նվերը վերոնշյալ առաջարկներում, ապա դիտեք մեր կայքի բոլոր նվերները, որոնք գերազանցում են 200-ը: Մեզ հետ մատչելի ծննդյան նվերներ ընտրելը շատ հեշտ և հաճելի գործ է: Պատվիրեք օնլայն, իսկ մենք այն կառաքենք ողջ Հայաստանում. Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարելել մեզ (093) 922-511. (viber), սիրով կպատասխանենք ձեր հարցերին ?