Ինչպե՞ս պատվիրել

Սիրելի հաճախորդ, մեր www.DifGif.am նվերների օնլայն խանությում կարող եք պատվիրել նվերներ, իսկ մենք կիրականացնենք նվերների առաքում Երևանում և ողջ աշխարհում: Պատվիրելու համար Ձեզ հետաքրքրող նվերի էջում սեղմեք «Գնել» կոճակը: Մի քանի նվեր գնելու դեպքում նշված գործողությունը կատարեք բոլորի համար: Այնուհետև սեղմեք վերևի աջ կողմում գտնվող «Դիտել զամբյուղը» կոճակը, իսկ հետո «Պատվիրել» կոճակը: Բացված էջում լրացրեք անհրաժեշտ դաշտերը,  ընտրեք առաքման ձևը և վճարման եղանակը: Ստուգեք արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է լրացված և սեղմեք «Հաստատել պատվերը» կոճակը: Պատվերը ստանալուց հետո մենք կկապնվենք Ձեզ հետ:
Հարցերի կամ հեռախոսազանգով պատվեր ձևակերպելու համար կարող եք զանգահարել (093)922-511 (viber) կամ (095)922-511 հեռախոսահամարներով:

Առաքում

  • Նվերների առաքում Երևանում – 400 դրամ. (կատարվում է առաքիչի միջոցով նույն կամ հաջորդ աշխատանքային օրը):
  • Նվերների առաքում Հայաստանում և Արցախում – 600 դրամ, մինչև 0.5 կգ փաթեթների համար. (կատարվում է «ՀայՓոստ»-ի միջոցով, փաթեթը ստանում եք 3-5 աշխատանքային օրվա ընթացքում):
  • Վերցնել անձամբ ք. Երևան, Ալիխանյան եղբայրներ 7 հասցեից (Աջափնյակ վարչական շրջան, մոտենալուց առաջ նախապես զանգահարել), կամ ք. Հրազդան, կենտրոն թաղ. 32 հասցեից, աշխատանքային ժամերը երկուշաբթի-ուրբաթ, 11:00-17:00. :

Կայքում կան նվերներ, որոնք անհրաժեշտ է պատվիրել նախապես (1-3 օր առաջ), պատրաստ լինելուց հետո կիրականացվի նվերների առաքում:

Վճարում

Կանխիկ — պատվերը ստանալու պահին:
Անկանխիկ – բանկային փոխանցմամբ, Իդրամ համակարգի կամ տերմինալների միջոցով. Վճարման տվյալները ստանալու համար խնդրում ենք զանգահարել կայքում նշված հեռախոսահամարով:
«Հայփոստ»- ով առաքման դեպքում կարող եք իրականացնել միայն անկանխիկ վճարում, և նախապես՝ մինչ ուղարկելը: