Աշխարհի ամենաթանկ գրիչները

Իսկ Դուք երբևէ կարծե՞լ եք, որ գրիչը կարող է լինել ոչ միայն գրենական պարագա և դրվել գրասեղանին, այլ համարվել թանկարժեք իր և պահպանվել չհրկիզվող պահարանում կամ բանկի պահատուփում: Պարզվում է որոշ գրիչներ իսկապես համարվում են ոսկերչական արվեստի գլուխգործոցներ:.Հոդվածը կարդալուց հետո Դուք ինքներդ դրանում կհամոզվեք: Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ գրիչները.

5-րդ տեղ. Prince Rainier III  Montblanc-ից

Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակը բացում է շքեղ աքսեսուարների արտադրության առաջնորդ համարվող Montblanc ընկերության Prince Rainier III գրիչների հավաքածուն: Այն նվիրվել է  Մոնակոյի իշխանին, քանի որ վերջինիս օրոք երկրի կառավարումը հասել էր զարգացման նոր փուլի:.Գրիչը սպիտակ ոսկուց պատրաստված և ադամանդյա քարերով ու ռուբինով զարդարված թանաքով գրիչ է. Ի դեպ, մեր գրախանութից նույնպես կարող եք գնել թանաքով գրիչ անվանական լազերային փորագրությամբ:
Հավաքածուն բաղկացած է 81 գրիչներից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է Ռենե 3-րդ իշխանի կյանքի յուրաքանչյուր տարին:

4-րդ տեղ. La Modernista Diamonds

Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակի 4-րդ տեղում  Caran d’Ache ապրանքանիշի այս գլուխգործոցն է: Այն ստեղծվել է  ճարտարապետ եւ նկարիչ Անտոնիո Գաուդիի հիշատակին, որի աշխատանքները ճանաչվում են որպես համաշխարհային ժառանգություն:.Վարպետը շատ էր սիրում խճանկարային տեխնոլոգիաները: Այդ պատճառով գրիչն ստեղծողները նույնպես օգտագործել են այդ գեղարվեստական ոճը, որպես խճանկարի տարրեր օգտագործելով 20 կարատ ընդհանուր քաշով 5072 ադամանդյա քարեր:.
Մաքուր արծաթյա կաղապարը, ոսկյա ծայրը և 96 ռուբիններով պատված կափարիչը ստեղծում են մեկ ամբողջական շքեղություն: Այս գրիչի գինը կազմում է  265 000 դոլար:

3-րդ տեղ. Mystery Masterpiece от Montblanc և Van Cleef & Arpels

Montblanc-ի վարպետների եւ Van Cleef & Arpels- ի ոսկերիչների համատեղ ջանքերը հանգեցրին այս շքեղ գրիչների հավաքածուի ստեղծմանը:  Հավաքածուն նվիրված է երկու ընկերությունների 100-ամյակին:.Այն ոսկերչական արվեստի իսկական գլուխգործոց է:
Սպիտակ ոսկյա կաղապարը զարդարված է 840 ադամանդներով եւ 20 կարատ ընդհանուր քաշով այլ թանկարժեք քարերով:.Հավաքածուի յուրաքանչյուր գրիչի վրա վարպետները աշխատում են շուրջ 1 տարի: Ահա, թե  ինչու է այն այդքան թանկարժեք՝ յուրաքանչյուրը 730 000 դոլար:

2-րդ տեղ. Boheme Royal Pen

Աշխարհի ամենաթանկ  գրիչները հնգյակի 2-րդ տեղում հայտնվել է. Boheme Royal Pen -ը: Ոսկերչական արվեսի այս գլուխգործոցը ստեղծվել է  Montblanc ֆիրմայի վարպետների կողմից.
Գրիչի բոլոր դետալները ձեռքի աշխատանք են:.Այն պատրաստելու համար օգտագործվել է 18 կարատանոց ոսկի, սպիտակ ոսկի, ռոդիում և պլատին, 1430 սպիտակ ադամանդ, ռուբին եւ բացառիկ փորագրություն:.Ի դեպ,  գոյություն ունի այս գրիչի մեկ եզակի օրինակ, որի արժեքը կազմում է 1.5 մնլ դոլար:

1-ին տեղ. Fulgor Nocturnus Tibaldi

Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակի բացարձակ առաջատար է համարվում. Fulgor Nocturnus Tibaldi-ը, որը Ֆլորենցիայի ոսկերիչների ձեռքի աշխատանքն է:.Կաղապարը 18 կարատանոց ոսկուց է՝ պատված պլատինով և 2000-ից ավել հազվագյուտ սև ադամանդներով:
Բացի այդ, գրիչը զարդարված է նաև 125 վառ ռուբիններով:.Ընդհանուր առմամբ գրիչի վրա ծախսվել է ոսկերչական հատուկ ձևվածքով և մաքուր մշակված  շուրջ 2197 թանկարժեք քարեր:.Գրիչի վրա փորագրված է Tibaldi խորհրդանիշ ոսկյա արծիվը:.Այդ գրիչը գնելու հնարավորություն է ունեցել ընդամենը 1 մարդ, քանի որ այն արժե 9 մլն դոլար:.

Այսպիսով դուք արդեն գիտեք, թե որոնք են աշխարհի ամենաթանկ գրիչները: Իսկ ո՞րն է մեր գրիչների խանութում ամենաթանկ գրիչ 🙂 որը նաև հանդիանում է ամենաշքեղ նվերը: Ահա այն 👉 Parker գրիչ լազերային փորագրությամբ, որը լինելով գեղեցիկ և շքեղ, միևնույն ժամանակ շատ մատչելի է:

Այսպիսով դուք արդեն գիտեք,

 

Добавить комментарий